ԿԻՆ: Անպտղություն
Արտամարմնային բեղմնավորման պատմությունը Հայաստանում
Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) և նրա մոդիֆիկացիաները (ձևափոխումները)՝ ICSI (սպերմատոզոիդների ներցիտոպլազմատիկ (ներբջջապլազմային) ներարկում), սաղմերի սառցապահպանում (կրիոկոնսերվացիա), դոնորական ծրագրերը, փոխնակ մայրությունը, ինչպես նաև արհեստական սերմնավորումը ամուսնու (ԱՍԱՍ) և դոնորական (ԱՍԴՍ) սերմով, վերաբերում են օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներին: Այս մեթոդների մեծ մասն օգտագործվում է այն ժամանակ, երբ բնական ճանապարհով հղիանալը կամ ընդհանրապես հնարավոր չէ կամ հավանականությունը ավելի փոքր է, քան օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգտագործման պարագայում:
ԱՄԲ-ի զարգացման պատմությունը սկիզբ է առել դեռևս XX դարի կեսերին: Անգլիայում 1978թ. ծնվեց մի աղջիկ՝ Լուիզա Բրաունը՝ առաջին երեխան փորձանոթից: Չնայած նրան, որ ԱՄԲ-ի պատմությունը կազմում է շուրջ 30 տարի, այսօր աշխարհում ապրում է 3 մլն.-ից ավելի երեխա՝ բեղմնավորված փորձանոթում:
Առաջին երեխան ԽՍՀՄ-ում ծնվել է 1986թ. Մոսկվայում՝ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի լաբորատորիայում, որը ղեկավարում էին Բ.Վ.Լեոնովը և Վ.Ի.Կուլակովը:
Հայաստանում ԱՄԲ-ի զարգացման պատմությունը սկիզբ է առնում 1996թ.-ից, երբ Ֆրանսիայի Մարսել քաղաքի Վերարտադրողական բժշկության ինստիտուտի բժիշկների խումբը այցելեց Հայաստան: Այցը կազմակերպել էր հայ-ֆրանսիական "Ազատագրություն" կազմակերպությունը՝Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ և ակադեմիկոս Ս.Ք.Ավդալբեկյանի անվ. Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն պրոֆ. Հ.Ս.Նիկողոսյանի համագործակցությամբ: Ֆրանսիական կողմից մասնակցում էին առաջատար մասնագետներ՝ մանկաբարձ-գինեկոլոգ Ժան-Պիեռ Ֆրանքուեբալմը և սաղմնաբաններ Ֆիլիպ Տերյուն և Ժան-Լուի Սպակը:
Հայաստանից մասնակցեց բժիշկների խումբ պրոֆ. Գ.Գ. Օկոևի ղեկավարությամբ: Աշխատանքի սաղմնաբանական ասպեկտները իրականացվել են լաբորատոր-ախտորոշիչ բաժնի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Կ.Հ.Ջինանյանի կողմից:
1998-2005թթ. Հայաստանում ԱՄԲ ներդրման և զարգացման ծրագրի շրջանակներում Մոր և մանկան առողջության պահպանման գիտա-հետազոտական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ֆրանսիայի Վերարտադրողական բժշկության ինստիտուտում (ք. Մարսել) անցել են վերապատրաստում և փորձի փոխանակում:
2001-2003թթ. Երևանի ՄՄԱՊԳՀԿ-ի բժիշկների հետ համատեղ ֆրանսիացի գործընկերների կողմից կազմակերպվել և անցկացվել են թրեյնինգներ (սեմինար-պարապմունքներ):
Կենտրոնի աշխատակիցները տիրապետում են վերարտադրողականության օժանդակ նոր մեթոդների և տեխնոլոգիաների իրականացման հմտությանը Մարսելի Վերարտադրողական բժշկության ինստիտուտի առաջատար մասնագետների շնորհիվ:
Այդ քրտնաջան աշխատանքը հատուցվեց հայկական բժշկության պատմության մեջ ՄՄԱՊԳՀԿ-ում կատարված արտամարմնային բեղմնավորումից հետո առաջին երեխայի ծննդով. 2005թ. փետրվարի 5-ին կեսարյան հատման ճանապարհով ծնվեց եռյակ՝ աղջիկ՝ 2250գ զանգվածով, 45 սմ հասակով, տղա՝ 2550գ զանգվածով, 47 սմ հասակով, աղջիկ՝ 1890գ զանգվածով, 43 սմ հասակով:
Կենտրոնում ԱՄԲ-ի ներդրումն ու զարգացումը կանգ չի առել: Մասնագիտական գործունեության իրականացման այս տարիների ընթացքում ի հայտ են եկել բուժման նոր մոտեցումներ: ԱՄԲ-ի զարգացման հերթական փուլը հանդիսացավ սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկման ԻՔՍԻ (ICSI) մեթոդի ներդրումը::
Առաջին հղիությունը ԻՔՍՒ մեթոդով կայացել է 2006 թվականին, իսկ 2007 փետրվարի 8-ին ծնվեց տղա՝ 3530գ զանգվածով, 54 սմ հասակով:
Զուգահեռ իրականացվում է տղամարդկային անպտղության՝ օլիգոզոոսպերմիայի, աստենոզոոսպերմիայի, ազոսպերմիայի բուժման մեթոդների կատարելագործում: Ներդրվել է սերմի ստացման նոր փորձաեղանակների՝ էպիդիդիմիսից սերմնաբջիջների միկրովիրաբուժական ասպիրացիա (արտածծում) (MESA) և ամորձու հյուսվածքից սերմնաբջիջների էքստրակցիա (արտահանում) (TESЕ): TESЕ-ի իրականացումից հետո առաջին ծնունդը տեղի է ունեցել 2007թ. ապրիլի 29-ին: Ծնվեցին զույգեր՝ տղա՝ 1350 գ զանգվածով, 40 սմ հասակով և աղջիկ՝1160 գ, հասակը՝ 39 սմ:
2006 թվականից մեր կենտրոնում հիվանդայցելուներին ակտիվորեն տրամադրում ենք սաղմերի կրիոկոնսերվացիայի (սառցապահպանման) հուսալի մեթոդ: Այսպես, 2007թ. արդեն լույս աշխարհ են եկել երեխաներ՝ ծնված սառեցված սաղմերը արգանդի խոռոչ տեղափոխելուց հետո:
Համաձայն ՀՀ օրենսդրության ընդունած "Մարդու վերարտադրողական առողջությունը և վերարտադրողական իրավունքը" օրենքի, 2002թ.-ից ՄՄԱՊԳՀԿ-ում զարգացում ստացավ ԱՄԲ-ի մի նոր ուղղություն՝ "փոխնակ մայրության" ծրագիրը: Այսպես, 2006թ. կենսաբանական մոր, որի մոտ արգանդը բացակայում էր վերարտադրողական համակարգի զարգացման բնածին արատի հետևանքով (Մայեր-Կյուստներ-Ռոկիտանսկու համախտանիշ), բեղմնավորված ձվաբջիջները փոխնակ մոր արգանդ տեղափոխելու արդյունքում կայացավ հղիություն, որն ավարտվեց ժամկետային ծննդաբերությամբ զույգ պտղով՝ աղջիկներ՝3130գ ու 3380գ զանգվածով և 50 սմ հասակով՝ յուրաքանչյուրը:
Մեր կենտրոնում հաջողությամբ կիրառվում է նաև ձվաբջջի դոնորացիայի մեթոդը: Այն կանանց, որոնց մոտ ինչ-ինչ պատճառով (տարիք, ձվարանների վաղաժամ հյուծում, վիրաբուժական ամլացում) չեն արտադրվում ձվաբջիջներ, տեղադրվում են սաղմեր՝ բեղմնավորված դոնորական ձվաբջիջներով և ամուսնու սերմով: Այսօր ՄՄԱՊԳՀԿ-ը հանդիսանում է Հայաստանում միակ կենտրոնը, որտեղ անպտղության բուժման առավել կատարելագործված և արդյունավետ մեթոդի՝ ԱՄԲ-ի շնորհիվ, լույս աշխարհ են եկել ավելի քան 400 երեխաներ:
Մեր կենտրոնում հնարավոր է դարձել անպտղության տարբեր ձևերի բուժումը: Հաջողությամբ օգտագործվում են վերարտադրողական ժամանակակից տեխնոլոգիաների բոլոր տեսակները: Մասնագետների ամենօրյա աշխատանքի առաջին իսկ օրերից կենտրոնը հասել է զգալի արդյունքների, իսկ հղիության ԱՄԲ-ի մեթոդով կայացման արդյունավետությունը հասնում է 35-40%:
|
|
Այս հաջողությունը պատահական չէ: Որպեսզի կենտրոնը դառնա այնպիսին, ինչպիսին այն այսօր ներկայանում է մեր հիվանդայցելուներին, մեր աշխատակիցները ջանք ու եռանդ չեն խնայել տարիներ ի վեր: Կենտրոնում, որը հագեցած է վերարտադրողական նորագույն տեխնոլոգիաների իրականացման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով, աշխատում են անպտղության բուժման և վերարտադրողականության բնագավառի առաջատար մասնագետներ:
Պակաս կարևոր չէ այն փաստը, որ ստեղծվել է ՄՄԱՊԳՀԿ-ի մասնագետների մեկ միասնական թիմ, որի հիմնական նպատակը մշտապես եղել է և կլինի ԱՄԲ-ի արդյունավետության բարձրացումը, նրա մատչելիությունը, մայրության և հայրության բերկրանք պարգևելու հնարավորությունը: Բժիշկների վաստակը գնահատվել է ըստ արժանավույն. 2008թ. մայիսին բժշկագիտության ասպարեզում՝ արհեստական բեղմնավորման բնագավառում ունեցած նվաճումների համար կենտրոնի բժիշկների խումբը՝ տնօրեն, պրոֆ. Գ.Գ.Օկոևի գլխավորությամբ, պարգևատրվել է ՀՀ նախագահի մրցանակով:
Մեդ-Պրակտիկ
08.05.2015
Հարգելի Arina, բարև Ձեզ: Անկախ նրանից հարաբերությունից հաճույք ստանում եք, թե ոչ միևնույն է այն տղամարդու մոտ ավարտվում է սերմնաժայթքումով, սերմնահեղուկն անցնում է հեշտոց, կուտակվելով հեշտոցի հետին կամարում սպերմատոզոիդներն անցնում են արգանդի խոռոչ, որտեղից էլ արգանդափող, և եթե կա ձվաբջիջ տեղի կունենա բեղմնավորում: Այսինքն հեշտանքի բացակայությունը չի ազդում բեղմնավորման պրոցեսի վրա:
Arina
03.05.2015
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն